Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:
«Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից հայտնել է, որ զեկույցում կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառմանն ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից՝ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։ Եվրախորհրդարանականներն ընդունված զեկույցով կոչ են անում ԵՄ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ինչպես նաեւ կասկածի տակ են դնում 2024 թվականին COP29-ը հյուրընկալելու Ադրբեջանի համապատասխանությունը, մինչդեռ երկիրը ծրագրում է հաջորդ տասնամյակի ընթացքում իր հանածո վառելիքի արտադրությունն ավելացնել մեկ երրորդով։
Խորհրդարանականների կարծիքով՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման վտանգները լուրջ անհանգստության պատճառ են հանդիսանում և ցույց են տալիս տարածաշրջանում ԵՄ ավելի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը։
Զեկույցում կոչ է արվում ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանն (ԵԱԳԾ) աջակցել երկու կողմերին պատմական խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին, ինչպես նաեւ կոչ է անում կողմերին եւ միջազգային հանրությանը` զգոն մնալ և մերժել դրսից եկող ցանկացած փորձ և սադրանք, որն ուղղված է երկու երկրներին թույլ չտալու հասնել կայուն խաղաղության համաձայնագրի։
Եվրախորհրդարանը մտահոգված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները մնում են փխրուն, այդ իսկ պատճառով ԵՄ-ն պետք է աջակցի և խրախուսի երկու կողմերին այս նպատակին հասնելու ճանապարհին, այդ թվում՝ առաջարկելով ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրման հեռանկար, եթե նրանք որոշեն գնալ այդ ճանապարհով։ Զեկույցը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը՝ նվազեցնելով միջադեպերի թիվը Հայաստանի հակամարտությունից տուժած և սահմանամերձ շրջաններում՝ նվազեցնելով բնակչության համար ռիսկերի մակարդակը։
Ընդունված զեկույցները կոչ են անում ոչ միայն ուժեղացնել եւ երկարացնել քաղաքացիական առաքելության մանդատը, այլ նաեւ դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով: Կոչ է արվում ԵԱԳԾ-ին պատրաստ լինել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն տրամադրելու Հայաստանին Խաղաղության եվրոպական գործիքի (European Peace Facility-EPF) միջոցով, որպեսզի Հայաստանը վերանայի իր ներկայիս ռազմական դաշինքները, քանի որ դա կամրապնդի Հայաստանի ճկունությունն անվտանգության, անկախության և ինքնիշխանության ապահովման համատեքստում:
Եվրոպական խորհրդարանն այս զեկույցով խնդրում է ԵԱԳԾ-ին, որպեսզի վերջինս ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ անվտանգության ու պաշտպանության ենթակոմիտեին գաղտնի ռեժիմով տրամադրի տեղում իրավիճակի մասին առաքելության զեկույցները։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…