

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Մշակույթի ոլորտում համագործակցության խորացման նպատակով կողմերը քննարկել են Բելառուսի Հանրապետությունում այս տարվա ապրիլին Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր:
Ողջունելով դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Բելառուսի հետ բարեկամական հարաբերություններն ու հատկապես մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Բելառուսի Հանրապետության մի քանի քաղաքներում ՀՀ մշակույթի օրերի անցկացման նախնական նախագիծը:
ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկն ընդգծել է՝ միջոցառումը շատ սպասված է բելառուսական կողմի համար: Նա վերահաստատել է Հայաստանի հարուստ մշակույթը բելառուս ժողովրդին հասանելի դարձնելու և լավագույնս ներկայացնելու հարցում իրենց պատրաստակամությունը:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև 2024-2027 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրի ստորագրում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…