ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է անվանել հարվածը Գազայի հատվածին՝ այնտեղ մարդասիրական օգնության բաշխման ժամանակ։
«Ինձ սարսափեցնում են խաղաղ բնակիչների շրջանում հերթական արյունալի սպանդի մասին լուրերը Գազայում, որտեղ հումանիտար օգնության հուսահատ կարիք կա։ Այդ մահերը բացարձակապես անընդունելի են», – գրել է Բորելը։
Նա հավելել է, որ «մարդկանց պարենային օգնությունից զրկելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է»՝ կոչ անելով ապահովել հումանիտար օգնության անարգել մուտք Գազայի հատված։
Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազա քաղաքի հարավ-արևմուտքում մարդասիրական օգնության բաշխմանն սպասող մարդկանց խմբի վրա իսրայելական ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 112-ի։ Տուժել է 760 մարդ։
Արևմտյան շատ երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիան, Կանադան և Իսպանիան, դատապարտել են այդ հարձակումը։
Իսրայելը հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է հրմշտոցի ժամանակ և բեռնատարների տակ ընկնելու հետևանքով։
Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…
Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…
Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…
Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…