Հակաքարոզչությունը և մանիպուլացվող հասարակությունը

 

Հանրային որոշակի տիրույթում աղմուկ է հանել կառավարության այն որոշումը, ըստ որի 20 միլիոն դրամ է հատկացվելու Մելինե Դալուզյանի մասին վավերագրական ֆիլմի նկարահանմանը: Իհարկե, ինչպես հեշտությամբ մանիպուլացվող բոլոր հասարակություններում, այնպես էլ Հայաստանում շատ ցավոտ են ընդունվում միասեռականների կամ սեռափոխ եղած մարդկանց վերաբերյալ ցանկացած դիպվածներ: Բացառություն չէ նաև այս դեպքը:

Եվ արդեն իսկ սկսվել է տարածվել այն թեզը, թե իբր կառավարությունը սեռական փոքրամասնությունների գովազդով է զբաղվում: Դա, իհարկե, աբսուրդ է, և հերթական քարոզչական հնարքն է այս իշխանությունների դեմ: Ընդհանրապես, ներկայիս իշխանությունների ընդդիմախոսները չեն խորշում մեթոդների և թեմաների ընտրության հարցում՝ հասնելով անգամ ամենաաբսուրդ  ձևակերպումներին: Իրենք լավ հասկանում են, որ հասարակությունը ցավոտ է տանում այդ հարցերի շուրջ ցանկացած քննարկում, և փորձում են դա օգտագործել իրենց քարոզչական տեխնոլոգիաներում: Ինչ վերաբերում է այդ ֆիլմին, ապա  այդտեղ,  ըստ էության,  ներկայացվում է հայտնի ծանրորդի կյանքը, նրա պայքարը և ապրումները:

Հիշեցնենք, որ Մելինե Դալուզյանը, երբ տարիներ առաջ սկսել էր խոսել իր խնդիրների մասին՝ արժանացել էր ատելության խոսքի և անգամ սպառնալիքների: Արդյունքում նա ստիպված արտագաղթել էր Հոլանդիա: Հասկանո՞ւմ եք, երկրի լավագույն մարզիկներից մեկը, ով բազմաթիվ տեղերում բարձր է պահել մեր երկրի պատիվը՝ ստիպված արտագաղթել է այն պարզ պատճառով, որ նման չէ մնացած մարդկանց: Այս սա է իրական ամոթը և ոչ թե այն, որ այդ հզոր մարզիկի և պարզապես սովորական մարդու մասին ֆիլմի նկարահանմանը տրամադրվել է որոշակի գումար: Վերջիվերջո պետք է հստակորեն հասկանալ, որ մեր և ոչ միայն մեր հասարակություններում կան մարդիկ, որոնք կարող են կրոնական, սեռական, կամ ռասսայական առումով նման չլինել մեծամասնությանը: Սակայն նրանք նույնպես մարդիկ են և հասարակության լիարժեք անդամներ: Նրանք պաշտպանված են սահմանադրությամբ և ունեն  նույն իրավունքները և պարտավորվածությունները, ինչ մնացած մարդիկ: Եվ եթե մենք մեզ համարում ենք քաղաքակիրթ հանրություն, ապա պետք է ընդունենք հասարակության յուրաքանչյուր անդամի՝ անկախ վերը նշված տարբերություններից:

Իսկ Մելինե Դալուզյանը հարգանքի արժանի անհատ է, ով չի վախենում խոսել իր մասին և ներկայանում է հանրությանը այնպիսին, ինչպիսին կա:

editors

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

9 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

12 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

13 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

13 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

13 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

13 hours ago