Լրահոս 24/7

Տարածաշրջանում հարցերը պետք է լուծվեն առանց դրսի ուժերի. Քըլըչ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ելույթ է ունեցել Թուրքիայի հատուկ բանագնաց, հայ-թուրքական կարգավորման բանակցություններում ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Քըլըչը, մասնավորապես, ասել է.

«Հիմա ավելի վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անենք առաջին հերթին փոխվստահություն ձևավորելու համար։ Ռուբենին և Հիքմեթին լսելով` պարզ է, թե ինչքան զգայուն է իրավիճակը և դժվար են բանակցությունները։

Ես համաձայն եմ պարոն Հաջիևի հետ․ գլխավոր կետն այն է, որ պետք է ցույց տանք տարածաշրջանային սեփականության ընկալումը։ Փորձերը՝ լուծումներ պարտադրել տարածաշրջանում՝ դրսի ուժերի կողմից, կոնտրպրոդուկտիվ են։ Մենք տեսանք, որ Մինսկի 30-ամյա գործընթացը խոշոր ձախողում էր։ Մենք պետք է դասեր քաղենք այդ ամենից։ Եվ խաղաղության ու կայունության հաստատումը տարածաշրջանում կարևոր կլինի ոչ միայն երեք երկրների, այլև ամբողջ եվրոատլանտյան տարածաշրջանի համար։ Եվ ես հավատում եմ, որ մենք անհրաժեշտ գործիքակազմն ունենք՝ այդ ամենը կյանքի կոչելու համար։ Հարկ է նշել, որ ոչինչ համաձայնեցված չի, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

4 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

4 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

4 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

5 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

5 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

5 hours ago