Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում մարտի 1-ին հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատողները գործադուլ են անցկացնում։
Դաշնային երկրամասերի մեծ մասում գործնականում կաթվածահար է եղել ավտոբուսների և քաղաքային ռելսային տրանսպորտի երթևեկությունը:
Նախազգուշական գործադուլների ալիքը, որոնք անցկացվում են Ver.di արհմիության կոչով, Գերմանիայում սկսվել է շաբաթվա սկզբից` ընդգրկելով տարբեր երկրամասեր:
Արհմիությունների ակցիայի գագաթնակետը դարձել է մարտի 1-ի համընդհանուր գործադուլը։ Նույն օրն ամբողջ Գերմանիայում տեղի կունենան բազմաթիվ ցույցեր` ի պաշտպանություն կլիմայի:
Ver.di արհմիությունը ցանկանում է հասնել տրանսպորտային ձեռնարկությունների մոտավորապես 90 հազար աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման։
Ver.di-ի պահանջների թվում են աշխատաժամանակի կրճատումը՝ աշխատավարձի պահպանմամբ, հերթափոխերի միջև հանգստի ժամանակի ավելացումը, արձակուրդային օրերի ավելացումը կամ արձակուրդային գումարի բարձրացումը։
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Քևին Կյուներտը բարձր է գնահատել այն փաստը, որ արհմիությունների և շրջակա միջավայրի պաշտպանների բողոքի ակցիաներն անցկացվում են միաժամանակ՝ այդ միությունը համարելով «ռազմավարական առումով խելացի»:
ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ կտրուկ փոխելով իր աջակցման մոտեցումը։ Այս որոշումը,…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…
ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…
Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…