«Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար: Մենք զորք չենք ուղարկի մարտական գործողություններ վարելու համար: Որոշվել է խանգարել Ռուսաստանին հաղթանակ տանել, ընդ որում՝ չկռվելով նրա դեմ: Այս շրջանակներում ոչինչ բացառված չէ, ինչպեսև ասել է հանրապետության նախագահը», - հանրապետության արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի France Inter ռադիոկայանի եթերում արած այս հայտարարությունն է փոխանցել «Արմենպրես»-ը
` վկայակոչելով ՏԱՍՍ-ին:
Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ մոտ 20 արևմտյան երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ուկրաինային հետագա աջակցությունը Ռուսաստանի դեմ հակամարտությունում, բարձրացվել է Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցները փոխհամաձայնության չեն եկել այդ հարցում, սակայն ապագայում նման սցենարը բացառել չի կարելի։
Խորհրդաժողովից հետո մասնակից երկրների մեծամասնության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ծրագրում զորք ուղարկել Ուկրաինա:
ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…
Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…
ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի: Փիթ Հեգսեթն այսպես է…
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն…