ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին։
Վահագն Խաչատուրյանը նաև ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին.
«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
Այսօր լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 16-րդ տարելիցը, երբ օրվա իշխանությունը կրակեց իրենց իրավունքների համար պայքարող և խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների վրա:
Մարտի 1-ը, սակայն, իշխանության կողմից բիրտ ուժի կիրառման դրվագ չէր, այլ հետևանք տարիներ շարունակ մեր պետական համակարգում արմատավորված արատավոր, քրեաօլիգարխիկ բարքերի, քաղաքական հալածանքների մթնոլորտի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների զանգվածային ու տևական ոտնահարման:
Մարտի 1-ի հանցագործությունը նաև հաստատումն էր այն բանի, որ օրվա իշխանությունն այլևս ձախողել էր կենսունակ ու մրցակցային քաղաքական համակարգի, կայուն պետական ինստիտուտների, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման կարևորագույն և պատասխանատու գործը:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր՝ Մարտիմեկյան ողբերգությունից 16 տարի անց, մենք հաստատակամ ենք Հայաստանի ժողովրդավար զարգացումն անշեղորեն երաշխավորելու հարցում, որը բացառում է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և ժողովրդավարական սկզբունքների գերակայությունը վիճարկելու որևէ մտայնություն: Այսօր ոգեկոչելով մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակը` մենք վերահաստատում ենք մեր կամքը՝ կառուցել ազատ, ժողովրդավար ու զարգացող Հայաստան, որի համար իր քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը գերագույն արժեք են»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել քաղաքում անօթևանների…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել…
Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է իր՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից հեռանալուն. «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշում եմ…
Թուրքիան, հավանաբար, դիտարկում է Ուկրաինա իր խաղաղապահ զորքեր ուղարկելու տարբերակները։ Այս մասին հայտնում է թուրքական…
2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա…
Ղազախստանից Ակտաու-Բաքու-Ջեյհան նավթամուղով Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ ընթացիկ տարում։ «ԿազՄունայԳազ» ընկերությունից հայտնել են,…