Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը տեղի է ունեցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը, հայտնում է tert.am-ը` վկայակոչելով kommersant.ru-ն:
Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա պետությունների դեսպանները և ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչները վերջին հրաժեշտն են տվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել մոսկովյան Մարյինո շրջանի եկեղեցում։
Արարողությանը ներկա են եղել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը, Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին և ԵՄ մի շարք այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ։
Վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցել են նաև Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը, ընդդիմադիր քաղաքական գործիչներ Բորիս Նադեժդինն ու Եկատերինա Դունցովան, որոնց ՌԴ ԿԸՀ-ն չի գրանցել որպես նախագահական ընտրությունների թեկնածուներ։
Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվել է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։
ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…
Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…
ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի: Փիթ Հեգսեթն այսպես է…
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն…