Սուքիասյաններին ունեզրկում էին 2008 թվականի համաժողովրդական շարժմանն աջակցելու համար

 

Կառավարությունը վերջերս, բազմաթիվ ձեռնարկությունների շարքում, հարկային արտոնություն տրամադրեց նաև «Սիլ Կոնցեռնի» կազմում գտնվող «Սիլ» հանքային ջրերի գործարանին, որը  պատկառելի ներդրումային ծրագիր էր ներկայացրել։

Այս փաստը սկսեց շահարկվել մասմեդիայի շահագրգիռ լրատվամիջոցների կողմից, որոնք մոնիպուլյատիվ ձևակերպումներով և վերնագրերով փորձեցին այդ ամենն այլ լույսի ներքո ներկայացնել։ Իրականում կատարվածը տեղավորվում է կառավարության՝ տնտեսության զարգացմանը և ներդրումային ֆոնի բարելավմանն ուղղված ռազմավարության սահմաններում։

Քանի որ  խոսքը վերաբերում է «Սիլ Կոնցեռնին», մասնավորապես «Սիլ» հանքային ջրերի գործարանին, ավելորդ չէր լինի ընթերցողի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, թե ինչ տեղի ունեցավ Սուքիասյան ընտանիքին պատկանող  «ԲՋՆԻ» հանքային ջրերի գործարանի հետ։ Այս գործարանը, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուղիղ ցուցումով խլվեց «Սիլ Կոնցեռնից» այն բանից հետո, երբ Սուքիասյան ընտանիքը իր զորակցությունը հայտնեց համաժողովրդական շարժմանը և սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանին։  2007 թվականի փետրվարից Սուքիասյան ընտանիքին պատկանող բոլոր ձեռնարկություններում (առանց բացառության), սկիզբ առան սանձարձակ ստուգումներ և ուղղորդված արհեստական խոչընդոտներ, անիրական տուգանքներ, որի արդյունքում «ԲՋՆԻ» հանքային ջրերի գործարանը  տուգանվեց 4․000․000․000 դրամով և փաստացի սնանկացվեց։ Հետագայում իշխանությունները աճուրդի միջոցով այն տվեցին իրենց սեփական օգտագործման օլիգարխին՝ Ռուբեն Հայրապետյանին։ Ի դեպ, պետք է  նշենք, որ այդ ժամանակ բիզնես շրջանակները, բացի  Ռուբեն հայրապետյանից, դրսևորեցին բացարձակ նեյտրալիտետ՝ հասկանալով այդ գործարքի անբարոյականությունը։

Ահա ինչ արժեցավ Սուքիասյան ընտանիքի համար համաժողովրդական շարժման կողքին կանգնելը։ Այնպես որ,  երբ «Սիլ Կոնցեռնին» մեղադրում են կառավարության ծրագրից օգտվելու մեջ, պետք է անպայման հիշեն այս մասին։

Էդգար Բաբայան

 

 

editors

Recent Posts

Անիմացիոն ոլորտի լավագույն մասնագետները՝ «ՌեԱ» փառատոնի MarAni հարթակում

Մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի միջոցառումների շարքը։ Անիմացիոն մեծ…

2 mins ago

Ոստիկանության գվարդիան կկարողանա հատուկ առաջադրանքներ անել

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության գվարդիայի ստեղծմանը․ «Առաջարկվում է ոստիկանության գվարդիայի ստեղծումից հետո ամբողջ…

24 mins ago

«Lonely Planet»-ը Հայաստանը ճանաչել է զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը

Աշխարհի առաջատար զբոսաշրջային լրատվամիջոցներից՝ «Lonely Planet»-ը, «Լավագույն ճանապարհորդություն 2025» թողարկման մեջ ճանաչել է Հայաստանը զբոսաշրջային…

25 mins ago

Հրդեհ՝ «Հաղթանակ» զբոսայգու չշահագործվող սրճարանում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ»…

1 hour ago

Ավետ Պողոսյանն ընտրվել է ՀՌՀ անդամ

66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: Այս մասին ԱԺ-ում…

1 hour ago

100 մլն դոլարի վարկ՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի Հայաստանին, որն ուղղվելու…

1 hour ago