Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով կայացած ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը հնարավոր է բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների հիման վրա` ընդգծելով, որ կարգավորման համար եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լավրովը նշել է նաև, որ Բաքվում հաստատում են իրենց պատրաստակամությունը բոլոր հարցերը լուծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ մի շարք հայտարարություններին համապատասխան:
ՌԴ ԱԳ ղեկավարը նաև հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցությունը ինչպես տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, այնպես էլ սահմանազատման և, համապատասխանաբար, խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն այդ հարցի լուծմանը նպաստելու համար հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել, որն արդեն այցելել է Բաքու և նախատեսում էր այցելել Երևան։ «Երևանի մեր գործընկերները նրա այցը չհաստատեցին»,- ասել է Լավրովը:
Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և, դրանք հաշվի առնելով, կծրագրի սեփական գործնական քայլերը:
Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…
Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…
Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր,…