Լրահոս 24/7
03.03.2024

Կարգավորման համար եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի արդյունքներով կայացած ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը հնարավոր է բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների հիման վրա` ընդգծելով, որ կարգավորման համար եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լավրովը նշել է նաև, որ Բաքվում հաստատում են իրենց պատրաստակամությունը բոլոր հարցերը լուծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ մի շարք հայտարարություններին համապատասխան:

ՌԴ ԱԳ ղեկավարը նաև հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցությունը ինչպես տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, այնպես էլ սահմանազատման և, համապատասխանաբար, խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն այդ հարցի լուծմանը նպաստելու համար հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել, որն արդեն այցելել է Բաքու և նախատեսում էր այցելել Երևան։ «Երևանի մեր գործընկերները նրա այցը չհաստատեցին»,- ասել է Լավրովը:

Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և, դրանք հաշվի առնելով, կծրագրի սեփական գործնական քայլերը:

Լրահոս
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
16:53

Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
16:27

Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
16:14

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
15:57

ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
15:45

Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
15:29

ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
15:11

Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
14:55

Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
14:41

Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
14:28

Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
14:04

Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
13:48

Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
13:32
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
13:24

ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
13:11