ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է.
«Ս.թ. մարտի 2-ին Լոս Անջելես աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների, Հայաստան-սփյուռք գործակցության, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ:
Նույն օրը դեսպան Մակունցն այցելեց Մերդինյան Հայ Ավետարանչական վարժարան, տնօրեն Սյուզի Օհանյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, որից հետո մասնակցեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին:
Նիստի ընթացքում դեսպան Մակունցը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի ու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ուղղություններին, այնպես էլ՝ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին ու խաղաղության օրակարգին:
Նիստի ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին»:
ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…
Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…
ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի: Փիթ Հեգսեթն այսպես է…
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն…