ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Ստորերեկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունը քաղցրահամ ստորերկրյա ջրերի մոնիթորինգն իրականացնում է 119 դիտակետերում, որտեղ 5-օրյա պարբերականությամբ չափվում է աղբյուրների և շատրվանող հորատանցքերի ջրի ծախսը, իսկ գրունտային և չշատրվանող հորատանցքերում՝ ջրի մակարդակը, բոլոր դիտակետերում՝ ջրի ջերմաստիճանը:
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում, դրանց որակական բնութագրերը որոշելու համար: Քիմիական անալիզի արդյունքում որոշվում է ստորերկրյա ջրերի հանքայնացումը, կոշտությունը, pH-ը, հոտը, համը և այլ մակրո և միկրոտարրեր՝ թվով շուրջ 40 բաղադրիչ:
Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունն աշխատանքներն իրականացնում է ժամանակակից չափիչ գործիքներով: Մշտապես կատարելագործվում են չափումների իրականացմանը նպաստող տեխնիկական հնարավորությունները և գործնական հմտությունները:
2024 թվականի փետրվարի 29-ին ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության և «Առլեամդուռ» ՍՊԸ-ի աշխատակիցների ջանքերով Արագածոտնի մարզի Կարբի գյուղի տարածքում գտնվող N2089 դիտակետում տեղադրվեց պիեզոմետրական խողովակ, որը չափումները կդարձնի ավելի դյուրին, իսկ մոնիթորինգի տվյալներն` առավել հավաստի:
Դիտակետում կուսումնասիրվեն Արարատյան արտեզյան ավազանի նախալեռնային գոտու ստորերկրյա ջրերը: Այստեղ ստորերկրյա ջրերը բարձր որակի են, պիտանի են խմելու և ոռոգման համար: Դիտակետում ստորերկրյա ջրերի մակարդակը վերականգվում է երկրի մակերևույթից 46.2 մետր ցածր, ջրերի ջերմասիճանը 10.3°C է, էլեկտրահաղորդականությունը՝ 273 մկՍմ/սմ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անհեթեթություն է համարում 2018թ. թավշյա հեղափոխությունն արտաքին…
Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 6-ին ընդունել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան…
Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նրա հստակ տեսլականի և խաղաղության հասնելու մեր համատեղ…
2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կանցկացվեն 25-օրյա վարժական հավաքներ։ Նախագիծը ներառված է…