Լրահոս 24/7

Ռուսաստանի հաջողությունը մարտի դաշտում ակնհայտ է դարձել. Պետեր Սիյարտո

Որքան ուշ սկսվեն խաղաղ կարգավորման բանակցությունները, այնքան վատ կլինի Կիևի համար, քանի որ վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ռուսաստանի հաջողությունը մարտի դաշտում ակնհայտ է դարձել բոլորի համար, Radar Armenia-ի վկայակոչմամբ` Radio Kossuth-ի եթերում ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Արդեն մի քանի ամիս է, ինչ արտգործնախարարների խորհուրդներում լսում եմ, որ ուկրաինացիները փորձում են ռազմաճակատում այնպիսի դիրք գրավել, որից ավելի շահավետ կարող են սկսել բանակցությունները։ Վերջին շաբաթների և մի քանի ամիսների ընթացքում բոլորին պարզ է դարձել, որ նման սցենար չի եղել, իսկ եթե եղել է, ուրեմն ձախողվել է: Ժամանակը միանշանակ Ռուսաստանի օգտին է աշխատում, ռուսները հաջողություններ են գրանցում մարտի դաշտում: Որքան ուշ լինի հրադադարը, և սկսվեն բանակցությունները, այնքան ավելի վատ կլինի Ուկրաինայի համար»,- ասել է Սիյարտոն։

Նա նաև հիշեցրել է, որ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, ոչ թե հարձակվողական», և «ոչ մեկի վրա հարձակվելու խնդիր չունի»։

«Հուսով եմ, ՆԱՏՕ-ի երկրների շարքում բոլորը կկարողանան առաջիկա շրջանում պատասխանատու վարքագիծ դրևսորել: Այն հայտարարությունները, որ արևմտաեվրոպական քաղաքական գործիչները նախկինում մեկը մյուսի հետևից արել են, չափազանց անպատասխանատու և վտանգավոր են նաև այն պատճառով, որ նման լարված իրավիճակում մեծ նշանակություն ունեն ոչ միայն գործողությունները, այլև խոսքերը»,- նշել է նա։

Թիվ 1

Recent Posts

Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել

Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է իր՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից հեռանալուն. «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշում եմ…

7 minutes ago

Թուրքիան կարող է խաղաղապահ ուղարկել Ուկրաինա. Milliyet

Թուրքիան, հավանաբար, դիտարկում է Ուկրաինա իր խաղաղապահ զորքեր ուղարկելու տարբերակները։ Այս մասին հայտնում է թուրքական…

20 minutes ago

7000 քմ մակերեսով 4 հողամասերը վերադարձվել են Եղեգնաձորին

2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա…

33 minutes ago

Ղազախստանից Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ

Ղազախստանից Ակտաու-Բաքու-Ջեյհան նավթամուղով Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ ընթացիկ տարում։ «ԿազՄունայԳազ» ընկերությունից հայտնել են,…

45 minutes ago

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է աշխատանքից

Եղիշե Կիրակոսյան անզատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան…

1 hour ago

Ռուսական ակտիվների սառեցումը ԵՄ գագաթնաժողովում գլխավոր թեման չի լինի․ Politico

ԵՄ առաջնորդները մեծ ուշադրություն չեն դարձնի ռուսական սառեցված ակտիվների թեմային մարտի 6-ին ԵՄ արտակարգ գագաթնաժողովի…

2 hours ago