Մարտի 3-ին Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքով քաղաքացիների 58,2 տոկոսը կողմ է քվեարկել թոշակառուների հավելավճարներին՝ այսպես կոչված «տասներեքերորդ կենսաթոշակին», գրում է DW-ն։
Տեղական արհմիությունների և ձախակողմյան կուսակցությունների ներկայացրած օրինագիծը նման է «տասներեքերորդ աշխատավարձին», որը ստանում են աշխատողները Շվեյցարիայում և եվրոպական շատ այլ երկրներում:
Ամբողջ երկրում մասնակցությունը քվեարկությանը կազմել է 58 տոկոս:
Շվեյցարիայում հանրաքվեներում քվեարկությունը պահանջում է, որ փոփոխությունները պաշտպանվեն ոչ միայն ամբողջ երկրում, այլև երկրի 26 կանտոնների մեծամասնությունում, նշում են լրատվամիջոցները: «Տասներեքերորդ կենսաթոշակն» աջակցություն է ստացել 26 կանտոնից 16-ում:
Սա առաջին դեպքն է Շվեյցարիայում, երբ արհմիություններին հաջողվում է ուղղակի ժողովրդավարության միջոցով հասնել պետական ծախսերի ավելացման իրականացմանը, գրում է պարբերականը:
Միջին ամսական կենսաթոշակն այս երկրում ներկայումս կազմում է 2450 շվեյցարական ֆրանկ (մոտ 2470 եվրո) միայնակների համար, իսկ 3675 ֆրանկ (մոտ 3854 եվրո) զույգերի համար։ Միաժամանակ Շվեյցարիան աշխարհի ամենաթանկ երկրներից մեկն է։
Շվեյցարիայի կառավարությունը դեմ է արտահայտվել նոր վճարումներին։ Իշխանությունները բացատրել են, որ դա կպահանջի տարեկան ավելի քան 4 միլիարդ շվեյցարական ֆրանկ լրացուցիչ բյուջետային ծախսեր և կարող է սպառնալ սոցիալական համակարգի կայունությանը։
Շվեյցարիայում «տասներեքերորդ կենսաթոշակի» հարցին զուգահեռ հանրաքվեում ներկայացվել էր նաև կենսաթոշակային տարիքի բարձրացման առաջարկ՝ մեկ տարով կենսաթոշակային տարիքը 65-ից հասցնել 66-ի: Այս գաղափարին դեմ է քվեարկել քաղաքացիների 74,7 տոկոսը։
ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կուսակցության 35-րդ ընդհանուր ժողովը տեղի է…
Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց. ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային և ապապետական ընթացքը կասեցնելու, Հայրենիքի…
Հորդանանը, Իրաքը, Լիբանանը և Թուրքիան՝ Սիրիայի հետ միասին, որոշել են գործողություն իրականացնել «Իսլամական պետության» դեմ։…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Գյումրիում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բացահայտում են…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:…
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ շուտով կարող է վերսկսվել։ «Մենք…