Լրահոս 24/7

Աշխարհում հակամարտության 55 բռնկում կա. ՄԱԿ

Աշխարհում բռնկված 55 զինված հակամարտությունները հանգեցնում են հումանիտար ճգնաժամերի և էսկալացման սպառնալիքի, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի իր ելույթում։

«Աշխարհում բռնկված 55 հակամարտություն կա», – նրա խոսքն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

Ֆոլքեր Թյուրքն ուշադրություն է հրավիրել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վրա, որոնք «կործանարար ազդեցություն ունեն միլիոնավոր խաղաղ բնակիչների վրա»։

«Բնակչության տեղահանումն ու հումանիտար ճգնաժամերն արդեն հասել են աննախադեպ մասշտաբների: Եվ այդ բոլոր հակամարտություններն ունեն տարածաշրջանային ու գլոբալ հետևանքներ», – ընդգծել է Թյուրքը։

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի խոսքով՝ հազվադեպ է, երբ  մարդկությունը բախվում է այսքան սաստկացող ճգնաժամերի: Նա նախազգուշացրել է, որ իրար վրա կուտակված արտակարգ իրավիճակները մեծացնում են հակամարտությունների սրման վտանգը:

«Գազայի հատվածում պատերազմը պայթյունավտանգ հետևանքներ ունի ողջ Մերձավոր Արևելքի համար: Հակամարտություններն այլ տարածաշրջաններում, այդ թվում` Աֆրիկյան եղջյուրում, Սուդանում և Սահելի տարածաշրջանում, նույնպես կարող են կտրուկ սրվել», – ասել է Թյուրքը՝ հավելելով. «Կորեական թերակղզու ռազմականացման աճը բարձրացնում է սպառնալիքի մակարդակը»։

Նա նաև հիշեցրել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելյան նահանգներում անվտանգության խորացող ճգնաժամի և «Կարմիր ու Սև ծովերում հարձակումների մասին, որոնք ցնցումներ են ստեղծում ապրանքների գլոբալ փոխադրումների համար»:

Փետրվարի 26-ից մինչև ապրիլի 5-ը Ժնևում անցկացվում է Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանը։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

44 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago