Ռուսաստանի Բելգորոդի մարզի նավթաբազայում պայթյունի հետևանքով վնասվել է մեկ նավթամբար, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Telegram-ում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարության Բելգորոդի մարզի վարչությունը։
«Վնասվել է մեկ նավթամբար, կրակի տարածման սպառնալիք չկա, ուժերը և միջոցները բավարար են։ Տուժածներ չկան», – նշված է հաղորդագրությունում։
Ըստ ԶԼՄ-ների՝ «Բելգորոդնևտեպրոդուկտ» ընկերության տարածքում հրդեհի պատճառը եղել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը։
Բելգորոդի շրջանի Գուբկինսկի և Ստարոոսկոլսկի շրջաններում հրթիռային հարձակման վտանգ էր հայտարարվել, որն այնուհետև չեղարկվել էր։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարության Բելգորոդի մարզի վարչությունը մեկ այլ հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով Շեբեկինո քաղաքի գնդակոծության մասին։
«Շեբեկինո քաղաքը գնդակոծվում է։ Իջե՛ք նկուղ (ապաստարան)», – գրված է հաղորդագրությունում։
Իր հերթին ուկրաինական կողմը հայտարարել է գիշերն Օդեսայի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին։ Ըստ Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի՝ 18 ԱԹՍ խոցվել է, սակայն 4 ԱԹՍ-ներ հարվածել են թիրախներին․ տուժածներ չկան։ Վնասվել են չգործող առողջարանական հաստատություն և մասնավոր տուն։
Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ ԱՄՆ-ի կողմից նման համագործակցության կասեցման պայմաններում։ Համապատասխան հայտարարությունն…
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անհեթեթություն է համարում 2018թ. թավշյա հեղափոխությունն արտաքին…
Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 6-ին ընդունել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան…
Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նրա հստակ տեսլականի և խաղաղության հասնելու մեր համատեղ…