Լրահոս 24/7

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մարտի 5-ին Կահիրեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման հեռանկարների շուրջ: Զրուցակիցները կարևորել են պարբերական բարձրաստիճան փոխայցելությունների դերը հայ-եգիպտական փոխգործակցության շրջանակի ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման գործում։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ՀՀ շարունակական ջանքերին՝ իր եգիպտացի գործընկերոջը ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները: Միրզոյանը շեշտել է, որ առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներն արդարացի են և լեգիտիմ՝ հիմնված հանրահայտ սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգման անհրաժեշտության վրա: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ արտահայտված շահագրգռվածությունը և փոխադարձության ու հավասարության սկզբունքներով գործընթացն առաջ տանելու քաղաքական կամքը։

Թիվ 1

Recent Posts

Պատրաստ ենք նպաստել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ Միրզոյան

ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…

12 hours ago

Կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է. նախարար

Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…

13 hours ago

Իսկ Դաղստանում «կրոնապետություն է»

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…

13 hours ago

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի շրջաններին

Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…

13 hours ago

Դեղերի դրոշմապիտակների խնդիրը լուծված է. վարչապետ

«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…

14 hours ago

ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու. Պապոյան

Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…

14 hours ago