Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպումը ընթանում է սկզբում դեմ առ դեմ ձևաչափով, իսկ հետո հանդիպմանը միանալու են նաև պատվիրակությունների ներկայացուցիչները:
Ռուսական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովը, Ռուսաստանի արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան և այլք։
Քննարկման օրակարգում են ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։
Նախատեսվում է ստորագրել միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։
Միշուստինը հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Կառավարության կողմից 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրով Ծաղկաձորում կկառուցվի զբոսայգի, թատրոն, վարչական նոր շենք և…
Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ ԱՄՆ-ի կողմից նման համագործակցության կասեցման պայմաններում։ Համապատասխան հայտարարությունն…
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անհեթեթություն է համարում 2018թ. թավշյա հեղափոխությունն արտաքին…
Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 6-ին ընդունել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան…