Լրահոս 24/7

Հունգարիան դեմ է Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հունգարիան չի պաշտպանի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հայտարարությունը:

Politico թերթը գրել է, որ դաշինքի երկրների երկու երրորդը, այդ թվում ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետի թեկնածությունը՝ որպես  ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար: Որոշում կայացնելու համար ՆԱՏՕ-ին միաձայնություն է պետք, մինչ այժմ Ռյուտեին աջակցելու մասին հայտարարել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան:

Ռյուտեն ավելի վաղ բազմիցս քննադատել է հունգարական քաղաքականությունը, մասնավորապես հայտարարել է, որ Հունգարիան այլևս չի կարող Եվրամիության անդամ լինել անչափահասների շրջանում միասեռական հարաբերությունների քարոզչությունն արգելող օրենքի ընդունումից հետո:

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի

Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ ԱՄՆ-ի կողմից նման համագործակցության կասեցման պայմաններում։ Համապատասխան հայտարարությունն…

10 minutes ago

Արտաքին ուժերի ներգրավման մասին հայտարարությունն անհեթեթություն է. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անհեթեթություն է համարում 2018թ. թավշյա հեղափոխությունն արտաքին…

29 minutes ago

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա հինգ օրերին

​Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին…

53 minutes ago

Քննարկել են ՀՀ-ի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 6-ին ընդունել է…

1 hour ago

Զրո դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում՝ արտաշնչում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան…

1 hour ago

Ես շնորհակալ եմ Մակրոնին. Զելենսկի

Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նրա հստակ տեսլականի և խաղաղության հասնելու մեր համատեղ…

2 hours ago