Լրահոս 24/7

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են՝ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 5-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կանանց իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին:

Պաշտպանը ներկայացրել է խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն կասեցրել է հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինային. Ֆրանսիան պատրաստ է օգնել

ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ կտրուկ փոխելով իր աջակցման մոտեցումը։ Այս որոշումը,…

2 hours ago

Սպիտակ տան արձագանքից պարզ կլինի՝ Թրամփը «տղա՞» է, թե՞՝ Պուտինի «սպասյակ»»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…

5 hours ago

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…

6 hours ago

Մեզ հարկավոր չէ այն, ինչ ուրիշինն է․ Պուտին

Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…

6 hours ago

Բավրայում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…

7 hours ago

Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…

7 hours ago