Լրահոս 24/7

Անդրեասյանը դաշնակահար Հայկ Մելիքյանին պարգևատրել է նախարարության ոսկե մեդալով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ «1900+» նախագծի 15-ամյակի հոբելյանական համերգը՝ նվիրված 20 և 21-րդ դարերի հայ երաժշտությանը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, տարբեր երկրների դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նախագծի հոբելյանի առիթով և Հայկ Մելիքյանին պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ հայ երաժշտարվեստի հանրահռչակման, բարձր կատարողական վարպետության և 20-րդ դարի, ժամանակակից դաշնամուրային երաժշտության «1900+» նախագծի հիմնադրման համար։

«Այս նախագիծը մեզ թույլ է տալիս վայելել 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորական արվեստը, ամենատարբեր երկրների մշակույթը և ճանաչել նաև ինքներս մեզ։

Ընդ որում՝ ճանաչելու համար կարևոր է ոչ միայն հեռու անցյալին նայել, այլև ներկային, որտեղ ևս բազմաթիվ արժեքավոր գործեր են ստեղծվում։ Շատ ուրախ եմ, որ այս նախագիծը խթանում է կոմպոզիտորական արվեստը հենց այս պահին, և այդ գործունեությունն արժանի է ամենաբարձր գնահատանքի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Հայկ Մելիքյանը շնորհակալություն է հայտնել արժևորման համար՝ նշելով, որ իր հույզերը կարտահայտի երաժշտության միջոցով։

Համերգին հնչել են Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Սարյանի և այլ նշանավոր կոմպոզիտորների գործերից, ինչպես նաև Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս հոբելյանի համար գրված «15-րդ հարված» ստեղծագործությունը։

Նշենք, որ «1900+» նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչում Հայաստանում:

Թիվ 1

Recent Posts

Սիրիայում ցեղասպանությու՞ն է, թե՞ «աշխարհաբաժանման խաղարկում»

Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…

6 hours ago

ԵՏՀ-ն ներկայացրել է Հայաստանում կանանց զբաղվածության ցուցանիշը

Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…

7 hours ago

ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը

ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…

8 hours ago

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…

9 hours ago

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…

10 hours ago

Առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…

11 hours ago