Լրահոս 24/7

«Պաշտպանությունը յուրաքանչյուր երկրի իրավասության խնդիրն է». Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Եվրամիության բանակի ստեղծումը դեռևս իմաստ չունի, և անհրաժեշտ է աշխատել դաշինքի անդամ յուրաքանչյուր երկրի ռազմական ուժերի միջև համախմբվածության վրա։

«Պաշտպանությունը յուրաքանչյուր երկրի իրավասության խնդիրն է: Նպատակը ոչ թե ԵՄ բանակ ունենալն է, այլ 27 բանակների հետ միասին ավելի լավ աշխատելը», – ասել է Բորելը POLITICO-ին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ ԵՄ անդամ երկրների շրջանում կա «հրատապության և պատասխանատվության նոր զգացում՝ ակտիվացնելու համատեղ աշխատանքը պաշտպանության բնագավառում»։

POLITICO-ն հիշեցրել է, որ տարիներ շարունակ Բեռլինը, Բուդապեշտը և Փարիզը կոչ են արել ստեղծել ԵՄ բանակ, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում պաշտպանության հարցերի շուրջ եվրոպացի ղեկավարների քննարկումների ժամանակ այդ կոչերը հիմնականում դադարել են:

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Հաննա Նոյմանը, որը պաշտպանության հարցերով փորձագետ է, նման գաղափարներից հրաժարվելու պատճառ է համարել այն, որ ԵՄ-ն չի կարող անհրաժեշտ քանակությամբ զինամթերք արտադրել «իրեն պաշտպանելու և դաշնակիցներին աջակցելու համար»։

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի

Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ ԱՄՆ-ի կողմից նման համագործակցության կասեցման պայմաններում։ Համապատասխան հայտարարությունն…

2 minutes ago

Արտաքին ուժերի ներգրավման մասին հայտարարությունն անհեթեթություն է. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անհեթեթություն է համարում 2018թ. թավշյա հեղափոխությունն արտաքին…

22 minutes ago

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա հինգ օրերին

​Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին…

45 minutes ago

Քննարկել են ՀՀ-ի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 6-ին ընդունել է…

1 hour ago

Զրո դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում՝ արտաշնչում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան…

1 hour ago

Ես շնորհակալ եմ Մակրոնին. Զելենսկի

Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նրա հստակ տեսլականի և խաղաղության հասնելու մեր համատեղ…

2 hours ago