

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն առաջարկում է ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների, դատախազների և քննիչների նկատմամբ տարեկան երկու անգամ թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու վերաբերյալ ստուգման պահանջ սահմանել։
Իր հեղինակած օրինագծերի փաթեթի մասին տեղեկացրել է Խամոյանը։
Պատգամավորն իր հեղինակած նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին թմրանյութերի և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության աննախադեպ աճը, առավել քան անհրաժեշտ է դարձել վերահաստատել և ի ցույց դնել դրա դեմ պետական պայքարի քաղաքականությունը, որի լավագույն դրսևորումը հենց իրավապահ և նախաքննական մարմիններում այդպիսի արգելված միջոցների օգտագործման բացառումն է, իսկ նման արարքների ի հայտ գալու դեպքում՝ համակարգից հեռացումը:
«Նախագծով առաջարկվում է որպես թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարտավարություն դիտարկել հենց թմրանյութերի ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում օրենսդրական պարտականությամբ օժտված սուբյեկտների օրինակով նման նյութեր օգտագործելու պարագայում կարգապահական տույժի ամենախիստ տեսակը՝ ազատման ինստիտուտը և նման դեպքերի բացահայտման նպատակով տարեկան երկու անգամ թեստավորումը: Վերոգրյալը հիմնավորվում է նախևառաջ նրանով, որ ցանկացած պարագայում անթույլատրելի է նախաքննական և հանցագործությունների դեմ պայքարելու լիազորություններով օժտված մարմինների ծառայողների կողմից թմրանյութերի օգտագործումը: Ավելին, նման մոտեցումը հիմնված է նաև միջազգային լավագույն փորձի վրա»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է մի կողմից բարձրացնել հասարակության վստահությունն իրավապահ և նախաքննական մարմինների նկատմամբ, մյուս կողմից` բացառել նման կարևորագույն լիազորություններով օժտված պետական մարմիններում կամ դրա աշխատակիցների կողմից թմրանյութերի և կամ հոգեմետ նյութերի օգտագործումը:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…