Լրահոս 24/7

Պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են ստորագրելու

Մոլդովան և Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրեն Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի` Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Մարտի 7-ից 8-ը Մոլդովայի հանրապետության նախագահ Մայա Սանդուն կգտնվի Փարիզում: Աշխատանքային այցի ծրագիրը ներառում է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ելիսեյան պալատում և համագործակցության համաձայնագրերի ստորագրում», – հաղորդագրությունից հատված է մեջբերել ՏԱՍՍ-ը։

Նախագահին ուղեկցելու է պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին, որը Փարիզում կստորագրի պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Պայմանագիրը կոչված է ընդլայնելու փոխգործակցությունը 1998 թվականի համաձայնագրի հիման վրա: Նոր փաստաթուղթը փոխգործակցության համար հնարավորություններ է բացում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անձնակազմի վերապատրաստումը, մասնակցությունը միջազգային առաքելություններին, օդային տարածքի վերահսկումը, տեխնոլոգիաների փոխանակումը և այլ ոլորտներ:

Ավելի վաղ Ֆրանսիան Մոլդովային է մատակարարել Ground Master (GM) 200 մարտավարական ռադար՝ երկրի օդային տարածքի հսկողության համար, նաև անհատույց փոխանցել է ռազմական սարքավորումների խմբաքանակ: Հանրապետության ​​իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են գնել ևս երկու նմանատիպ ռադար՝ երկրի ամբողջ տարածքի ընդգրկման համար։

Անցյալ տարի Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ որպես հանրապետության գլխավոր սպառնալիք է նշվել Ռուսաստանը։ Մոլդովայի ռազմավարական գործընկերն անվտանգության և պաշտպանության բնագավառում հայտարարվել է Ռումինիան։ Փաստաթղթի համաձայն՝ հանրապետությունն այդ բնագավառում կամրապնդի համագործակցությունը ԵՄ-ի մյուս երկրների և Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ:

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

1 hour ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

4 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

5 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

6 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

22 hours ago