Categories: Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խուճապը․ Նաիրի Հունանյանի «ստեղծած» նախագահների սնանկությունը 1in.am

 

Պատգամավոր Արման Բաբաջանյանի ու Հոկտեմբերի 27-ն իրականացրած ոճրագործ խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հանդիպումն իսկական խուճապ է առաջացրել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շրջապատներում, որոնց խոսնակները կատաղի հարձակման են անցել պատգամավորի դեմ՝ գուժելով, թե այդ հանդիպման նպատակը Քոչարյանի, Սարգսյանի և Ռուսաստանի դեմ ցուցմունքներ կորզելն է:

Ռևանշիստներն իրականում բացահայտում են իրենց վախերը, կանխատեսում են իրենց դժոխային հեռանկարը, երբ նրանց չի կարող փրկել որևէ արդարացում, ալիբի։ Մոտենում է մեծ հատուցման պահը։

Մյուս կողմից՝ հարց է առաջացնում, թե ինչո՞ւ են աղմկում նախկինները, ինչո՞ւ են հայտնվել անօգնական խուճապի ճիրաններում։ Անցած տարիներին դարձյալ եղել են դեպքեր, երբ պատգամավորներ հանդիպել են Հունանյանին, սակայն այդ հանգամանքը գրեթե անաղմուկ է անցել՝ հաշվի չառած բնական հետաքրքրությունից ծնված որոշակի ինտրիգը։ Հիմա իրավիճակ է փոխվել, երկրում հաստատվել է այլ ստատուս-քվո, Հայաստանում փոխվել է այն իշխանությունը, որը մի կողմից երաշխիքներ է տվել ոճրագործին, մյուս կողմից՝ փակել է նրա բերանը։

Նման իրավիճակում Նաիրի Հունյանյանը կարող է խոսել՝ հասկանալով իրավիճակի փոփոխության առանձնահատկությունները ու թերևս Բաբաջանյանի հանդիպման ընթացքում որոշ բաներ խոսել է։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նրանց շրջապատները գրեթե վստահ են, որ խոսել է իրենց մասին։ Դե էլ ումի՞ց պիտի խոսի ոճրագործը, եթե ոչ այն համակարգի մասին, որն իր ահաբեկչության «հոգեզավակն» է, այն նախագահների մասին, որոնք իրենց իշխանությամբ ու լափածով պարտական են Նաիրի Հունանյանի կրակոցներին՝ դրանց ռուսական հետագծով։

Ի՞նչ տարբերություն Նաիրի Հունանյանի ու Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի միջև։

Հարցն ամենևին էլ հռետորական չէ, որովհետև գրեթե չկա տարբերություն։ Մեկը կրակել է պետականության վրա, մյուս երկուսը պետականության փլատակների վրա զբաղվել են թալանով ու գողապետության կառուցմամբ։ Հունանյանը «կտրել» է ռուսական վասալության ռեժիմի «կարմիր ժապավենը», Քոչարյանն ու Սարգսյանը եղել են ռուսական կայսրության կցապետության ժամդարմները՝ թալանի ինդուլգենցիայով։

Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու են այսքան խուճապահար Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները․ նրանք հիմա համաձայն կլինեն, որ իրենց շեֆերը դատվեն Մարտի 1-ով, միայն թե՝ հնարավոր լինի խուսափել Հոկտեմբերի 27-ի ահեղ դատաստանից, որի ժամանակ նրանց չի կարող փրկել անգամ Նիկոլ Փաշինյանի «թավիշը» կամ ռուսաց ցարի «դաբրոն»։

Շարունակությունը՝ 1in.am

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

8 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

9 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

9 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

9 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

10 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

10 hours ago