Լրահոս 24/7

Նավալնիի մահվան պատճառով ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կառաջարկի ՌԴ-ի դեմ

Եվրամիությունը կառաջարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթի նախագիծը։

Ըստ հրապարակման՝ ԵՄ-ն առաջարկում է պատժամիջոցների ցանկում ներառել ռուսաստանցի պետական պաշտոնյաների, դատավորների և բանտի ղեկավար աշխատակիցների. նրանց անունները դեռ չեն նշվում:

Ընդդիմադիր գործիչը քրեակատարողական հիմնարկում մահացել էր փետրվարի 16-ին։ Նրա մահվան հստակ պատճառները դեռ չեն հաղորդվել։ Նավալնիի ընտանիքը և արևմտյան քաղաքական գործիչները նրա մահվան համար մեղադրել են ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները Նավալնիի մահվան մասին Մոսկվան համարում է անզուսպ և անթույլատրելի. դեռևս չկա բժիշկների և դատաբժշկական փորձագետների վերջնական եզրակացությունը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքն իրավունք չունի Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու Նավալնիի մահվան առնչությամբ։

Թիվ 1

Recent Posts

Պատրաստ ենք նպաստել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ Միրզոյան

ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…

13 hours ago

Կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է. նախարար

Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…

13 hours ago

Իսկ Դաղստանում «կրոնապետություն է»

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…

13 hours ago

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի շրջաններին

Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…

14 hours ago

Դեղերի դրոշմապիտակների խնդիրը լուծված է. վարչապետ

«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…

14 hours ago

ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու. Պապոյան

Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…

14 hours ago