Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի՛ կանայք,Ի սրտե շնորհավորում եմ Կանանց տոնի առթիվ:
Մարտի 8-ը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը, կանանց նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը:
Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի իրավահավասարության վրա հիմնված համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը և կանանց իրավունքների խթանմանը։
Կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը մեր երկրում պետք է շարունակական լինեն։
Այդ գործընթացի հաջող իրականացման համար չափազանց կարևոր է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը:
Սիրելի՛ կանայք,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ»:
ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ կտրուկ փոխելով իր աջակցման մոտեցումը։ Այս որոշումը,…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…
ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…
Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…