Լրահոս 24/7

Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

«Սիրելի կանայք,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:

Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։

Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի մենք, որպես որդիներ, ամուսիններ և հայրեր, վերահաստատենք հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը։

Մենք դեռ շատ անելիքներ ունենք այս նպատակին հասնելու համար և այդ ճանապարհին հաջողելու գրավականը ձեր անփոխարինելի ուժ ու ոգևորություն տվող աջակցությունն է։

Սրտանց ցանկանում ու մաղթում եմ ձեզ, որպեսզի առավելագույնս ակտիվ լինեք մեր երկրի հանրային, պետական, մշակութային ու տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում։

Դրսևորեք ձեր տաղանդն ու ունակությունները մեր առօրյան, հասարակական կյանքը դարձնելով ավելի գունեղ, հանդուրժող ու մոտիվացնող։

Սիրելի կանայք, այս գարնանային տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ և մաղթում ձեզ անձնական երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսպառ սեր ու շարունակական հաջողություններ»։

Թիվ 1

Recent Posts

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել: Անդրադառնալով արդար դատավարության իրավունքին՝ Վարդանյանը նշել է, որ…

11 minutes ago

ՄԻՊ-ն ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։…

30 minutes ago

Քննարկվել են ՀՀ պետական սահմանի հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում, այցելել…

51 minutes ago

Ուկրաինան և Ռուսաստանը այլընտրանք չունեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ցանկանում են գործարք կնքել.…

1 hour ago

Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ-ի վճարը, տարբեր սցենարներ կդիտարկվեն. Պանկին

Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեի վճարը, ապա…

2 hours ago

Տուրիզմի կոմիտեն զբաղված է աչքակապությամբ. ՀՌՀԱ նախագահ Է. Բաբայան

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Ռեստորատորների և Հոթելյերների Ասոցիացիա Հարգելի պարոն վարչապետ, Այս նամակը…

2 hours ago