Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը և ձեր նուրբ ու քնքուշ տեսակով դարձնում եք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա:
Սիրելի՛ մայրեր, առանց ձեզ չէր լինի ոչինչ: Շնորհակալ ենք, որ անասելի նվիրումով, հոգատարությամբ և ծով համբերությամբ, հաճախ զրկանքներով, պարգևել եք կյանք ու կերտել ճակատագրեր:
Հարգանք և խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, որոնք ծնել և դաստիարակել են հերոսներ:
Ուժեղ կանանց մասին կարելի է խոսել անվերջ: Պատմականորեն բազմիցս ապացուցվել է, թե որքան մեծ դերակատարում ունեն կանայք բոլոր ոլորտներում:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք. նրբության մեջ՝ ուժեղ, համեստության մեջ՝ խիզախ, պարզության մեջ՝ իմաստուն և շարունակե՛ք ձեր գոյությամբ լցնել աշխարհը սիրով:
Սիրե՛ք և գնահատե՛ք ձեզ և հավատացած եղեք, որ դուք կարող եք հասնել բոլոր հնարավոր և թվացյալ անհնարին հաջողություններին՝ լինել լավ մայր, քույր, կին, գործարար կամ բոլորը միասին:
Թո՛ղ ձեր ուժն ու հմայքը ջերմացնեն մեզ միշտ:
Շնորհավո՛ր ձեր տոնը:
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային…
Սիրիայի Լաթաքիա քաղաքում բախումների հետևանքով երկու հայ է զոհվել, հայտնում է «Գանձասարը»։ «Հայր և որդի՝…
Չինաստանը 100% մաքսատուրք կսահմանի կանադական գյուղատնտեսական հիմնական ապրանքների վրա՝ ի պատասխան Կանադայի կողմից չինական էլեկտրական…
Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ է նկատի ունենում սոցիալական…
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել:…
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած Մ23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը 97կգ…