Հազարավոր մարդիկ Մադրիդի կենտրոնում բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներման և պահանջել են երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը, ըստ «Արմենպրես»-ի՝ դեպքի վայրից հայտնել է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը։
Ցույցը կազմակերպել են մի շարք կազմակերպություններ և ասոցիացիաներ Մադրիդի քաղաքապետարանի հարևան հրապարակում։ Հանրահավաքին աջակցել են նաև որոշ ընդդիմադիր կուսակցություններ։ Ցուցարարները, որոնցից շատերը կրել են իսպանական դրոշներ, Սանչեսի դեմ կարգախոսներ են վանկարկել։
Բողոքի ցույցը կազմակերպվել է այն բանից հետո, երբ Սանչեսը համաձայնել է փոփոխություններ մտցնել օրինագծում, ինչը պնդել են տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կողմնակիցները։
Հունվարի 30-ին Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) չի կարողացել հաստատել նախաձեռնության հետագա քննարկումը, քանի որ չի ստացել Պուչդեմոնի «Միասին Կատալոնիայի համար» կուսակցության աջակցությունը։ Քաղաքական ուժը հրաժարվել է կողմ քվեարկել օրինագծին, եթե չկատարվեն փոփոխություններ, որոնց շնորհիվ Կատալոնիայի նախկին առաջնորդը Իսպանիայում պատասխանատվության չի ենթարկվի։
Պուչդեմոնը գլխավորել է Կատալոնիայի կառավարությունը Իսպանիայից Կատալոնիայի անջատման հարցով հանրաքվեի ժամանակ։ Հետագայում նա փախել է Բելգիա։ Այդ ժամանակից ի վեր Պիրենեյան թագավորության դատական իշխանությունները պահանջում են նրա արտահանձնումը: Այժմ Պուչդեմոնը նաև Եվրախորհրդարանի անդամ է։
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…
Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…