Լրահոս 24/7

Եթե ԱՄՆ-ն գումար ու զենք չտա՝ եվրոպացիների հետ միասին, պատերազմը կավարտվի. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը ֆինանսական միջոցներ չի տրամադրի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարելու համար։

Օրբանի և Թրամփի հանդիպումը կայացել է Ֆլորիդայում՝ Թրամփի «Մար ա Լագո» կալվածքում մարտի 8-ին, հաղորդում է BBC-ն։

«Նա ոչ մի լումա չի տա Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի համար։ Դրա շնորհիվ պատերազմը կավարտվի», – ասել է Օրբանը մարտի 10-ի երեկոյան հունգարական M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս ասել է, որ ընտրվելու դեպքում «24 ժամվա ընթացքում» կդադարեցնի պատերազմն Ուկրաինայում` առանց մանրամասնելու, թե ինչպես։

«Ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարող կանգնել սեփական ոտքերի վրա։ Եթե ամերիկացիները գումար և զենք չտան՝ եվրոպացիների հետ միասին, ապա պատերազմը կավարտվի։ Իսկ եթե ամերիկացիները գումար չտան, եվրոպացիները միայնակ չեն կարող ֆինանսավորել այս պատերազմը։ Եվ այդ ժամանակ պատերազմը կավարտվի», – ասել է Օրբանը։

Մարտի 8-ին կայացած հանդիպումից հետո Թրամփը գովեստի խոսքեր էր ասել իր հյուրի հասցեին՝ նշելով, որ «չկա ավելի խելացի և ավելի լավ ղեկավար, քան Վիկտոր Օրբանն է»։

ԱՄՆ այցի ընթացքում Վիկտոր Օրբանը չի հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որն, ամենայն հավանականությամբ, Դոնալդ Թրամփի դեմ կպայքարի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

2022 թ․ փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Հունգարիայի վարչապետին ԵՄ ղեկավարները բազմիցս քննադատել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապերի համար։

Թիվ 1

Recent Posts

Պատրաստ ենք նպաստել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ Միրզոյան

ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…

4 hours ago

Կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է. նախարար

Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…

4 hours ago

Իսկ Դաղստանում «կրոնապետություն է»

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…

4 hours ago

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի շրջաններին

Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…

5 hours ago

Դեղերի դրոշմապիտակների խնդիրը լուծված է. վարչապետ

«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…

5 hours ago

ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու. Պապոյան

Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…

6 hours ago