Լրահոս 24/7

ՀՀ-ն կատարելու է իր պարտավորությունները ԵԱՏՄ-ում. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ կանոնադրությամբ և օրենքներով սահմանված կարգով առաջնորդվելու է և կատարելու է իր պարտավորությունները, «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանն ի պատասխան հետևյալ հարցի` Հայաստանում ԵԱՏՄ նիստ անցկացվելո՞ւ է, թե՞ ոչ։

«Մինչ այս պահը Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ԵԱՏՄ նախագահությունը և, կարծում եմ, ԵԱՏՄ բլոկում բավականին արդյունավետ գործունեություն ենք ծավալում որպես տնտեսություն։ Կարծում եմ, ԵԱՏՄ-ն բավականին լուրջ հնարավորություններ է մեզ համար ընձեռել և ընձեռում` առնվազն վերջին մի քանի տարիներին, նաև մեր տնտեսական քաղաքականության արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ կանոնադրությամբ և ԵԱՏՄ օրենքներով սահմանված կարգով առաջնորդվելու է և կատարելու է իր պարտավորությունները։ Այդ պարտավորությունների շրջանակներում ինչ-որ ենթադրվում է՝ մենք կատարելու ենք։ Այստեղ որևէ փոփոխություն, որևէ նախաձեռնություն չկա։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը»,- ընդգծել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝  ԵԱՏՄ պարտավորությունների շրջանակներում կլինի նիստ Հայաստանի Հանրապետությունում, թե չի լինի՝ այդ ամենը ԵԱՏՄ նախագահության սկզբունքների հետ կապ չունի։

«Երբ լինի կոնսենսուս, որ բոլորը պետք է այցելեն Հայաստան կամ այլ երկիր՝ այդ գործողությունը տեղի կունենա»,- եզրափակել է պատգամավորը։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել

Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…

12 hours ago

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…

13 hours ago

Շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը

Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…

13 hours ago

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…

14 hours ago

Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով

Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…

14 hours ago

Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում

Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…

14 hours ago