Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Ս. Վ.-ն, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին, «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ դատախազությունից։
Ըստ հաղորդման՝ սա հանձնման մասին երկրորդ միջնորդությունն է, որը բավարարվել է 2023 թվականի մարտի 18-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի հիման վրա։
ՀՀ գլխավոր դատախազի բավարարած առաջին միջնորդությունը վերաբերել է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող Ժ. Լ.-ին. վերջինս 2023 թվականի դեկտեմբերին հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին:
Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…
Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…
Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…
Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…
Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…