Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում: ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում այս մասին նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը:
«Չեմ թաքցնի, որ Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են, սակայն մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը:
Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ», – նշել է քարտուղարն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում սպասում են կազմակերպության անդամակցության դադարեցման վերաբերյալ Հայաստանի կողմից հայտարարության։
Իմանղալի Թասմաղամբետովը հավելել է, որ ինչպես ինքն, այնպես էլ քարտուղարությունն աշխատում են կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան։
«Մենք, բնականաբար, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և իրավիճակը Հայաստանի ու կազմակերպության փոխհարաբերություններում»,- եզրափակել է նա։
Մարտի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը…
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2020-2024 թվականներին զենքի համաշխարհային առևտրի վիճակի…
Չինական Monica.im ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականության նոր ծրագիր՝ Manus-ը։ Manus-ը նախատեսված է բարդ ու…
ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կուսակցության 35-րդ ընդհանուր ժողովը տեղի է…
Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց. ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային և ապապետական ընթացքը կասեցնելու, Հայրենիքի…
Հորդանանը, Իրաքը, Լիբանանը և Թուրքիան՝ Սիրիայի հետ միասին, որոշել են գործողություն իրականացնել «Իսլամական պետության» դեմ։…