Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ Ռուսաստանի Դաշնություն ենթադրյալ բալիստիկ հրթիռների մատակարարման դեպքում։
Մոսկվան և Թեհրանը նախկինում բազմիցս հերքել էին Արևմուտքի մեղադրանքները՝ անվանելով դրանք չհիմնավորված։
«Ես կավելացնեմ, որ մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներով պատասխանել, եթե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրի»,- ասել է ԵՀ ղեկավարը երեքշաբթի օրը Ստրասբուրգում տեղի ունեցած լիագումար նիստում իր ելույթյում։
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին արևմտյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ Իրանը հունվարի սկզբից ենթադրաբար մոտ 400 բալիստիկ հրթիռ է փոխանցել Ռուսաստանին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին հերքել է արևմտյան լրատվամիջոցների այս հաղորդագրությունները և ասել, որ Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:
Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է, որ Արևմուտքի պնդումները Ռուսաստանին իրանական զենքի մատակարարման վերաբերյալ մնում են չապացուցված։
ՀՀ-ն չի ստանձնել որև պարտավորություն ներառյալ նաև տարածաշրջանային տարածքային ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։…
Կրթության օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ կրթական հաստատություններում քաղաքական գործունեությունն արգելվում է: Հետևաբար, եթե որևէ…
Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կենտրոնը հաղորդագրություն է տարածել մարտի լույս 5-ի գիշերը Դաղստանի ինքնավար հանրապետության…
Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 181 «Շահեդ» հարձակողական ԱԹՍ-ներ, տարբեր…
«Պրոբլեմները ծագում են սովորութային այն բանից, որ դեղատոմսերը գրվում են հին ձևերով: Պետք է միջոցներ…
Մենք ՀՀ գյուղացիներին միայնակ չենք թողնելու: Հիմա շրջանառվում է մի նախագիծ, որով վերապահովագրության և ապահովագրության…