Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը արտաքին և անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացիան հույսը ինքդ քեզ վրա դնելու ձևերից մեկն է։ Վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք պետք է մեզ վրա հույսներս դնենք, բացառապես մեզ վրա։ Դա նշանակում է նաև, որ արտաքին և անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացիան հույսն ինքդ քեզ վրա դնելու արտահայտություններից և ձևերից մեկն է, որովհետև դա հարաբերությունների մի ձև է, երբ ունես խնդիր քո օրակարգի խնդիրները քննարկել ավելի ու ավելի լայն շրջանակի հետ։
Երբ դու ավելի ու ավելի լայն շրջանակի հետ ես քննարկում այդ հարցերը՝ նշանակում է հույսդ դնում ես քեզ վրա»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետը կարծում է, որ լավ կլինի, որ այդ փոփոխությունը արձանագրվի քաղաքացիների մտածողության մեջ։
Կառավարության կողմից 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրով Ծաղկաձորում կկառուցվի զբոսայգի, թատրոն, վարչական նոր շենք և…
Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ ԱՄՆ-ի կողմից նման համագործակցության կասեցման պայմաններում։ Համապատասխան հայտարարությունն…
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անհեթեթություն է համարում 2018թ. թավշյա հեղափոխությունն արտաքին…
Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 6-ին ընդունել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան…