Լրահոս 24/7
12.03.2024

Հանդիպել են Սեյրան Օհանյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը

Հանդիպել են Սեյրան Օհանյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

«Խմբակցության անունից ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Ֆրանսիայի այն բոլոր ջանքերին, որոնք մեր պատմության ընթացքում ուղղված են եղել հայ ժողովրդի պաշտպանությանը, և այսօր էլ այդ ջանքերը շարունակվում են»,- ասել է Օհանյանը։ 

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպանը նշել է, որ վերջին ամիսները նշանավորվել են ԼՂ-ի ողբերգական իրադարձություններով, որոնք Ֆրանսիային ստիպել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնել ինչպես մարդասիրական, այնպես էլ անվտանգային ոլորտներում: Դեսպանը հետաքրքրվել է «Հայաստան» խմբակցության տեսակետներով, որոնք առնչվում  էին այդ ցավալի իրադարձություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին և տարածաշրջանային անվտանգությանը:

Երկուստեք ընդգծվել են պատմականորեն ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամական և ջերմ հարաբերությունները:

Անդրադարձ է եղել  Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շուրջ ձևավորված իրավիճակին,  տարածաշրջանային իրադրությանն ու  անվտանգությանը, պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքին վերաբերող հարցերի:

Սեյրան Օհանյանը դեսպանին ներկայացրել է ԼՂ հակամարտության ժամանակագրությունը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումները, Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների և արժեքների նկատմամբ իրականացվող, միջազգայնորեն ընդունված նորմերին չհամապատասխանող վերաբերմունքը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ և պատժամիջոցներ գործադրելու կարևորությունը` այդ երկրի կողմից կատարված հանցագործությունների համար, որոնք արտահայտվում են ե’ւ մարդկանց նկատմամբ իրականացված հանցանքներով, ե’ւ պատերազմական հանցագործություններով, ե’ւ գերիներին չվերադարձնելու հանգամանքով:

Լրահոս
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
14:04
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
13:48
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
13:32
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
13:24
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
13:11
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանության համար վտանգ չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան
13:00
Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանության համար վտանգ չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան
Ավանեսյանն ԱՄՆ-ում անդրադարձել է համավարակների կանխարգելման թեմային
12:52
Ավանեսյանն ԱՄՆ-ում անդրադարձել է համավարակների կանխարգելման թեմային
Պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ
12:39
Պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ
Միակ ոլորտը, որտեղ էական անկում կա՝ ԵԱՏՄ շուկան է․ Պապոյան
12:28
Միակ ոլորտը, որտեղ էական անկում կա՝ ԵԱՏՄ շուկան է․ Պապոյան
Իրանը չի ընդունի սպառնալիքների միջոցով զիջումների գնալու պարտադրանքը. Փեզեշքիան
12:13
Իրանը չի ընդունի սպառնալիքների միջոցով զիջումների գնալու պարտադրանքը. Փեզեշքիան
Վարչապետն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ առևտրատնտեսական կապերին
11:53
Վարչապետն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ առևտրատնտեսական կապերին
Արցախցիների խնդիրների լիարժեք հաղթահարման հիմքը քաղաքական է․ Տիգրան Աբրահամյան
11:38
Արցախցիների խնդիրների լիարժեք հաղթահարման հիմքը քաղաքական է․ Տիգրան Աբրահամյան
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա
11:34
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա
Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Փաշինյան
11:08
Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Փաշինյան
ԵՄ-Հայաստան գործընկերությունն առաջ է շարժվում ավելի արագ և ավելի ուժեղ, քան երբևէ. Լայեն
11:01
ԵՄ-Հայաստան գործընկերությունն առաջ է շարժվում ավելի արագ և ավելի ուժեղ, քան երբևէ. Լայեն