Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Այս մասին Նյու Յորքում ռուս լրագրողի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը հայ-ռուսական հարաբերությունների շուրջ 90 տոկոսը կենտրոնացած էր անվտանգության խնդիրների վրա։
Փաշինյանի խոսքով՝ այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվում, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխակերպվեն։
«Այժմ՝ խաղաղության պայմաններում, ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կփոխակերպվեն։ Մենք կառուցողական ենք տրամադրված»,– նշել է վարչապետը։













