Լրահոս 24/7

Հաշվարկները վկայում են, որ դեռևս հեռու ենք 4 տոկոս թիրախից. ԿԲ նախագահ

Հայաստանում 2024 թվականի առաջին եռամսյակում գնաճը չի մոտենա 4 տոկոս թիրախային սահմանին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 12-ի ասուլիսում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Առաջին եռամսյակում գնաճի 4 տոկոս թիրախին չենք մոտենալու: Հաշվարկները վկայում են, որ դեռևս հեռու ենք լինելու 4 տոկոս թիրախից: Այժմ, ըստ էության, ոչ խթանում, ոչ էլ զսպում ենք տնտեսությունը: Հիմա մեր նպատակն է զգուշավորությամբ, աստիճանաբար, հաշվի առնելով տարբեր սցենարներ՝ խելամտորեն մոտենալ այն մակարդակին, որը թույլ կտա զսպել գնաճը, այն պահել մեր թիրախին մոտ, միաժամանակ հնարավորինս որոշակիորեն տեսնել, թե ինչ է տեղի ունենում տնտեսության հետ մեր իրականացրած քաղաքականության արդյունքում»,- ասել է նա:

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5 տոկոս:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

10 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

12 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

13 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

14 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

14 hours ago