Լրահոս 24/7

Ճապոնիայի աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահը կհամալրվի բարձրակարգ սարքավորումներով

‹‹Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 12-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի (մինչև 72.000 ԱՄՆ դոլար) ստորագրման արարողությունը՝ Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։

Դրամաշնորհի պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական և ‹‹Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ›› ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ներկայությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն անչափ կարևոր նախաձեռնության համար: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև դեսպան Աոկի Յուտակային իր գործունեությամբ մշակութային կառույցներին աջակցելու համար:

Նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի տեղեկացմամբ՝ դրամաշնորհն ուղղվելու է Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրին։ «Ձեռք են բերվելու աուդիո և ձայնագրման ոլորտում աշխարհի առաջատար ճապոնական YAMAHA ընկերության CL1 և DM7 ձայնակառավարման 2 վահանակ: Այս գերժամանակակից սարքավորումները թույլ կտան Արամ Խաչատրյան համերգասրահում իրականացնել որակյալ համերգներ, որոնք պահանջում են ձայնի տեխնիկական լավ վերարտադրություն, միջազգային ստանդարտների համապատասխան ձայնագրություններ (CL1) և համերգների ուղիղ հեռարձակումներ (DM7)»,- ասել է Նազարյանը և հավելել, որ վերջին անգամ Արամ Խաչատրյան համերգասրահի համար աուդիո և ձայնագրման սարքավորումներ են ձեռք բերվել 25 տարի առաջ՝ 1999 թվականին, կրկին Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային աջակցության շրջանակում:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական նշել է, որ կարճ ժամանակահատվածում արդեն զգացել է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու հյուրընկալությունը, նկատել նաև, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Ճապոնիան, շատ նմանություններ ունեն. «Երկուսն էլ փոքր երկիր են՝ հարուստ երկար պատմությամբ, ավանդույթներով և հնագույն մշակույթով և երաժշտասեր են: Ծրագիրը հնարավորություն կտա այս գեղեցիկ համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և այլ նվագախմբերի ու անհատ երաժիշտների` ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնք ձեռք են բերվելու այս աջակցության միջոցով: Հայաստանը հայտնի է իր պատմականորեն հարուստ երաժշտական մշակույթով, որը ստեղծել է այնպիսի հանրահռչակ երաժիշտներ և երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և շատ ուրիշներ: Մեր նպատակն է պահպանել և փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին: Վստահ եմ, որ նոր ծրագրի միջոցով կարող ենք նպաստել այս կարևոր առաքելությանը, որպեսզի մարդիկ կարողանան վայելել այն գլուխգործոցները, որոնք կկատարվեն Արամ Խաչատրյան համերգասրահում ճապոնական սարքավորումների և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործությունների համադրմամբ»:

Թիվ 1

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago