Մարտի 11-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի աշխատանքները, որոնց մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է գենդերային հավասարության, կանանց և աղջիկների հզորացման, վերջիններիս շրջանում աղքատության վերացման ուղղությամբ ՀՀ կողմից տարվող քաղաքականությանը։
Նախարարն ընդգծել է՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել այն նախաձեռնություններին, որոնք դրական ազդեցություն ունեն կանանց տնտեսական կարգավիճակի վրա և նպաստում են վերջիններիս հմտությունների զարգացմանը:
Այս գործընթացում բանախոսն առանցքային է համարել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ մարզաբնակ կանանց հզորացման, վերջիններիս տնտեսական հնարավորությունների խթանման, ինչպես նաև աղքատության դեմ պայքարում:
«Կանանց և աղջիկների տնտեսական զորեղացումը գենդերային հավասարության ապահովման ու աղքատության հաղթահարման բանալին է:
Կանանց աղքատության դեմ պայքարը պահանջում է տնտեսական ռեսուրսների հասանելիության բարելավում, և մենք անհնար ենք համարում այս նպատակի իրագործումը՝ առանց նրանց համար պատշաճ տնտեսական հնարավորություններ ապահովելու:
Սա է պատճառը, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված նրանց տնտեսական հզորացմանը»,- նշել է նախարարը։
Ելույթի ավարտին Նարեկ Մկրտչյանը նաև շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել կանանց տնտեսական հզորացման ապահովման իր հանձնառությանը՝ այն ամրագրելով նաև 2024-2028 թթ․ գենդերային ռազմավարության մեջ:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…