Լրահոս 24/7

Քննարկվել են հայ-գերմանական կապերի ամրապնդման հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունն առանցքային է դարձել Համբուրգի նավահանգստային խորհրդատվական ընկերության տնօրենի տեղակալ Ֆրանկ Բուսեի հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Հայաստանի լոգիստիկ զարգացման հեռանկարում Համբուրգի` որպես Գերմանիայի եւ ամբողջ Հյուսիսային Եվրոպայի տնտեսական, լոգիստիկ եւ նավահանգիստային նշանակալի հանգույցի փորձառության կարեւորությունը:

Այնուհետեւ, Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հյուրընկալվել է Համբուրգի առեւտրի պալատում, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Առեւտրային պալատի ռազմավարության եւ միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ֆիլիպ Կոխի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կապերի ամրապնդման համար ուղիների որոնման եւ օրենսդրական բարենպաստ դաշտ ձեւավորելու հնարավորությունները:

Թիվ 1

Recent Posts

Շոլցը մերժում է Ուկրաինայում պարտադրված խաղաղությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Բրյուսելում մերժել է Ուկրաինայում «պարտադրված խաղաղության» հեռանկարը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի…

11 minutes ago

Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետին կոչ է արել մաքրել անօթևանների ճամբարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել քաղաքում անօթևանների…

25 minutes ago

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել…

46 minutes ago

Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել

Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է իր՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից հեռանալուն. «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշում եմ…

1 hour ago

Թուրքիան կարող է խաղաղապահ ուղարկել Ուկրաինա. Milliyet

Թուրքիան, հավանաբար, դիտարկում է Ուկրաինա իր խաղաղապահ զորքեր ուղարկելու տարբերակները։ Այս մասին հայտնում է թուրքական…

1 hour ago

7000 քմ մակերեսով 4 հողամասերը վերադարձվել են Եղեգնաձորին

2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա…

1 hour ago