Լրահոս 24/7

ՄԱԿ-ը ցամաքային նոր ուղիով օգնություն է հասցրել Գազայի հյուսիս

ՄԱԿ-ը հայտնել է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում դեպի Գազայի հատվածի հյուսիս առաջին անգամ սնունդ մատակարարելու համար օգտագործվել է ցամաքային նոր ճանապարհ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է BBC-ն։

Իսրայելի զինվորականները հայտնել են, որ Պարենի համաշխարհային ծրագրի վեց բեռնատարներ անցել են Գազայի սահմանային դարպասներից մեկով։ Ըստ ՄԱԿ-ի՝ Պարենի համաշխարհային ծրագրի ավտոշարասյունն օգտագործել է իսրայելցիների զինվորական ճանապարհը, որն անցնում է Գազայի սահմանային ցանկապատի երկայնքով։ Ավտոշարասյունը Գազա քաղաք է հասցրել սնունդ 25 հազար մարդու համար։

Բեռնատարները նախապես ստուգել են իսրայելցի զինվորականները։

Իսկ Կիպրոսից մարտի 12-ին դուրս է եկել 200 տոննա սննդով բեռնված նավ, որով բացվում է պաղեստինյան տարածք հումանիտար օգնություն հասցնելու նոր ծովային միջանցք։ Նավը Գազայի հատված կհասնի մարտի 14-ին։ Այնուամենայնիվ, BBC-ն շեշտել է, որ օգնության մատակարարման ամենաարագ ուղին ցամաքային փոխադրումներն են։  

Ըստ ՄԱԿ-ի՝ Գազայի հատվածում առնվազն 576 հազար մարդ՝ բնակչության մեկ քառորդը, սովամահության եզրին է։ Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ հիվանդանոցներում սովից և ջրազրկումից մահացել է առնվազն 27 մարդ, մեծ մասը` երեխա։

Պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանությունների վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 31 հազար 200-ի:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

17 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

18 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

20 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago