Լրահոս 24/7

Մագադանում Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով կա 2 զոհ և անհետ կորածներ

ՌԴ Մագադանի մարզում կործանվել է Մի-8 ուղղաթիռը, որն աշխատողների էր տեղափոխում: Միջադեպի հետևանքով կա 2 զոհ։

«Մի-8 ուղղաթիռը Մագադանի մարզի հանքերից մեկից տեղափոխում էր 20 աշխատողի: Այն վթարի է ենթարկվել: Երկու մարդ զոհվել է, մյուսների ճակատագիրն անհայտ է», – ասել են արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները։

Վթարի հիմնական վարկածների թվում դիտարկվում է տեխնիկական անսարքությունը և ուղղաթիռը վարելիս օդաչուի սխալը եղանակային բարդ պայմաններում։

Միջադեպը տեղի է ունեցել Սևերո-Էվենսկի շրջանի Կվարցևայա բլրի տարածքում։ Ուղղաթիռը կոպիտ վայրէջք է կատարել Էվենսկից 75 կմ հեռավորության վրա։

«Նախնական տվյալներով՝ վթարի վայրում հերթափոխով աշխատողների դուրսբերման ժամանակ եղել են եղանակային բարդ պայմաններ, տեխնիկան կարող էր չդիմանալ, դիտարկվում է նաև մարդկային գործոնը», – հստակեցրել են արտակարգ ծառայություններում։

Թիվ 1

Recent Posts

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

16 minutes ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

35 minutes ago

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

1 hour ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

2 hours ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

2 hours ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

2 hours ago