Լրահոս 24/7

Ի՞նչ իրավունքով են Արցախի կուսակցությունները Հայաստանի իշխանությանը պահանջ ներկայացնում

Մենք՝ ներքոստորագրողներս, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառնել եւ բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը,- հայտարարել են Արցախի Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցության արցախյան կառուցը, Արդարություն եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները:

Սա քաղաքական այն «խոհանոցն» է, որտեղ մշակվել է Արցախի Ազգային ժողովի 2022 14-ի Հայտարարությունը, որ Արցախի համար միայն մեկ՝ անկախ պետության կարգավիճակն էր ընդունելի համարում, Հայաստանի իշխանությանն արգելում Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկել Արցախի կարգավիճակի հետ կապված որեւէ հարց: Հայտարարությունն ընդունվել է ի պատասխան Նիկոլ Փաշինյանի, ով Ազգային ժողովում ասել էր, թե Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու դեպքում հնարավոր է միջազգային կոնսոլիդացիա ապահովել:

Կստացվե՞ր, թե՞՝ ոչ, այլ հարց է, բայց որ Արցախի Ազգային ժողովը մերժել է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» դիրքորոշմանը ցանկացած այլընտրանք՝ կատարված եւ պատմության համար արձանագրված փաստ է:

Եւ շատ զարմանալի է, որ Արցախի հարցով միջազգային հանձնախումբ ստեղծող նույն կուսակցություններն այսօր Հայաստանի իշխանություններից են պահանջում բանակցություններում բարձրացնել հավաքական վերադարձի իրավունքի իրացման պահանջը:

Իսկ ի՞նչ է անում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումը: Խոփը քարի՞ն է առել: Եկել է ձախողման համար պատասխանատվությունը դարձյալ Հայաստանի իշխանությունների վրա բարդելու ժամանա՞կը: Դժվար է կողմնորոշվել: Բայց չէ՞ որ Արցախի բնակչությունը տեղում էր, ՌԴ զորախումբը՝ նույնպես, նույնն էր նաեւ Ադրբեջանը:

Ինչու՞ անցյալ տարի այս օրերին Ստեփանակերտը մերժեց Իլհամ Ալիեւի աշխատակազմի հրավերը, չլիազորեց մեկին՝ Ալիեւի ներկայացուցչի հետ նստելու բանակցությունների սեղանի, քննարկելու անվտանգության երաշխիքների, իրավունքների, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների հետ կապված հարցեր:

Բանակցություններն այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ են: Չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, ֆորմալ առումով չկա միջնորդ կառույց, երկիր: Հայաստանի իշխանություններից պահանջել, որ օրակարգ բերի բռնատեղահանված մարդկանց կոլեկտիվ վերադարձի իրավունքի իրացման պահանջը, նշանակում է առաջադրել պայմանավորվածությունները չեղարկելու, ամեն ինչ զրոյական կետից սկսելու խնդիր:

Հայտարարությունն ստորագրած քաղաքական ուժերը քաջ գիտեն, որ Երեւանը նման ռեսուրս չունի:Բայց հեղինակել են տեքստ, հրապարակել եւ տպավորություն են ստեղծում, թե իրենք բռնատեղահանվածների արդար դատի պահապան են, Հայաստանի իշխանությունը՝ ոչ:

Տեքստն ստորագրել են նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, մի քանի կուսակցություններ եւ շարժումներ: Հայաստանի իշխանություններին պահանջ ներկայացնելու իրավունք նրանք ունեն, ներկայացնում են երկրի քաղաքական համակարգը, հանրային շրջանակներ:

Իսկ ի՞նչ իրավունքով են Արցախի քաղաքական ուժերը Հայաստանի իշխանությանը պահանջ ներկայացնում: Հայաստանի իշխանությունը հաշվետու է նաեւ ընդդիմադիր ուժերին քվեարկած քաղաքացիների, բայց ոչ՝ Արցախի կուսակցությունների առաջ:

Նրանք ունեն մի հնարավորություն՝ գումարել Ազգային ժողովի նիստ, ընտրել Ադրբեջանի հետ բանակցող խումբ, որոշարկել քննարկվելիք հարցերի շրջանակը, բանակցողներին տալ համապատասխան մանդատ եւ այդ մասին պաշտոնապես ծանուցել միջազգային հանրությանը եւ Բաքվին:

Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Գյումրու դրամատիկական թատրոնում բացվել 159-րդ թատերաշրջանը

Գյումրու դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 28-ին բացել է իր 159-րդ թատերաշրջանը։Թատերաշրջանի բացումը ազդարարվել է Նոել Քոուարդի…

4 mins ago

Պուտինը դիմել է ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու երկրորդ տարեդարձի կապակցությամբ…

23 mins ago

Նախատեսվում է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. նոր նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ,…

28 mins ago

Հայաստանում բացվել է Իրանի առևտրի կենտրոնը

Երևանում այսօր բացվել է Իրանի առևտրի կենտրոնը։ Այնտեղ ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի,…

31 mins ago

«Հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը». Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը վստահ է, որ հաղթանակի դեպքում դեմոկրատները կոչնչացնեն սահմանադրությունը. «Եվ նրանք (դեմոկրատները)…

34 mins ago

Անդրադարձել են Իրանի Չաբահար նավահանգստում ՀՀ մասնակցության հնարավորությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար…

53 mins ago