Լրահոս 24/7

Փոխադարձ գնդակոծությունների հետևանքով զոհեր կան

Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքը մարտի 14-ի ցերեկը հրետանային գնդակոծության է ենթարկվել, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Գնդակոծության հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ 7-ամյա երեխա:

Վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, դեղատուն, քաղաքացիների ավտոմեքենաներ։

Սումի քաղաքում մարտի 13-ին բազմաբնակարան շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, քանի որ փլատակներից հանել են ևս մեկ մարդու մարմին։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱԹՍ-ի հարձակումից 14 մարդ է վիրավորվել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ռուսական կողմն էլ հաղորդել է Բելգորոդի մարզի գնդակոծության մասին։ Բելգորոդում առավոտյան գնդակոծության հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, 1 մարդ է զոհվել, 6 մարդ՝ վիրավորվել։ Ցերեկը Բելգորոդի մարզը ևս մեկ անգամ գնդակոծության է ենթարկվել։ Զոհվել է 1 խաղաղ բնակիչ, 3 մարդ վիրավորվել է։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

1 hour ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

2 hours ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

2 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

2 hours ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…

3 hours ago