

Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար, «Իզվեստիային» ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի ավելի լավ ապագայի համար: Նրանք ազատ են որոշել, թե ինչպես ապահովել նման ապագա։
Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին անդամակցել»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի առաջ։
Նա հիշեցրել է, որ հենց որ երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, այն քննարկվում է անդամ երկրների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են կայացնում «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա»։
Մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում դիտարկել Հայաստանին միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…