Լրահոս 24/7

Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին, այն միակողմանի փակ է

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 15-ին, ժամը 09։57-ին տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի փակ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։

ՃՇՇ-ի աշխատակիցներն իրականացնում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ։

Թիվ 1

Recent Posts

Շոլցը մերժում է Ուկրաինայում պարտադրված խաղաղությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Բրյուսելում մերժել է Ուկրաինայում «պարտադրված խաղաղության» հեռանկարը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի…

12 minutes ago

Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետին կոչ է արել մաքրել անօթևանների ճամբարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուզերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել քաղաքում անօթևանների…

27 minutes ago

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել…

47 minutes ago

Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել

Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է իր՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից հեռանալուն. «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշում եմ…

1 hour ago

Թուրքիան կարող է խաղաղապահ ուղարկել Ուկրաինա. Milliyet

Թուրքիան, հավանաբար, դիտարկում է Ուկրաինա իր խաղաղապահ զորքեր ուղարկելու տարբերակները։ Այս մասին հայտնում է թուրքական…

1 hour ago

7000 քմ մակերեսով 4 հողամասերը վերադարձվել են Եղեգնաձորին

2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա…

1 hour ago